Նոր նշանակումներ Մայր Աթոռում․ Զաքարիա Բաղումյանը՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն


Նոր նշանակումներ Մայր Աթոռում․ Զաքարիա Բաղումյանը՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն

  • 11-12-2018 10:55:20   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից։
 
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը կշարունակի իր ծառայությունը Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսչի պաշտոնում:
 
Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն