Քաղաքացիներից ստացված դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում


Քաղաքացիներից ստացված դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում

  • 11-12-2018 12:32:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 36482 դիմում և գրություն, որոնցից 1339-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1965-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: 
 
Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 159 հարցում: Եվս 23 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից:
 
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
 
«Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 579 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 21 լիցենզիա և 831 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 431 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա և 2 ներդիր: 
 
Նույն ժամանակահատվածում 327 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն