Ե՞րբ Նարեկ Սարգսյանին կտեղափոխեն Հայաստան. «Հրապարակ»


Ե՞րբ Նարեկ Սարգսյանին կտեղափոխեն Հայաստան. «Հրապարակ»

  • 11-12-2018 13:44:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Սահմանված ժամկետում Պրահայի իրավապահ մարմիններին կներկայացնենք հանձնման վերաբերյալ միջնորդություն»։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրին գլխավոր դատախազությունից՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հանձման գործընթացին։
 
Նշենք, որ դատախազությունը միջոնորդության ներկայացումը կտեւի մեկ ամսից ավելի։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
 
Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
 
Հիշեցնենք, նաեւ, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play