ՀՀԿ-ն չի բողոքարկի քվեարկության արդյունքները.Hraparak.am


ՀՀԿ-ն չի բողոքարկի քվեարկության արդյունքները.Hraparak.am

  • 11-12-2018 14:54:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Hraparak.am ՀՀԿ-ն չի բողոքարկի քվեարկության արդյունքները։
 
Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
 
-Չկա՞ որևէ խախտում, որ արժանի է բողոքարկման։
 
-Կան որոշակի խախտումներ, բայց չեմ կարծում, որ դրանց ծավալն այնպիսին է, որ ազդեն ընտրության արդյունքների վրա։
 
-ՀՀԿ-ին մոտ 4000 ձայն էր պակասում անցնելու համար։ Եվ կասկած կա, որ եթե ամեն տեղամասում 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչեին կամ պակաս հաշվեին, այդ 4000-ը կլրանար։ Հնարավո՞ր չէ վերահաշվարկի պահանջ դնեք, որ ստուգեք՝ այդպե՞ս է եղել, թե՞ ոչ։
 
-Իրատեսական չէ այդ բոլոր տեղամասերը ստուգել։ Հա, կան որոշ տեղեկություններ, որ այս կամ այն տեղամասում, ենթադրենք, անվավերի հարցում սխալ է եղել հանձնաժողովի մոտեցումը, և այն, ինչ պետք է անվավեր համարվեր թեկնածուի համար, անվավեր է համարվել կուսակցության համար։ Բայց նման դեպքերի  տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը։
 
-Այսինքն՝ ՀՀԿ-ն պաշտոնապես ընդունո՞ւմ է քվեարկության արդյունքները։
 
-Հա, ես կարծում եմ՝ մեր հայտարարությամբ դա ևս արտացոլված է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը