«Նոյյան տապան»-ում կայանալիք այսօրվա ասուլիսը չեղարկվում է՝ բանախոսների պահանջները նախքան ասուլիսը բավարարելու պատճառով
12-12-2018 12:20:53 | Հայաստան | Մշակույթ
Հարգելի գործընկերներ,
«Նոյյան տապան»-ում կայանալիք ՝ «ԱԺ ընտրություններից հետո առաջին մերժումը. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների մեծամասնությունը հրաժարվում է աշխատել երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի հետ։ Ինչո՞ւ, պատճառները և արտիստների հետագա անելիքները» թեմայով ասուլիսը չեղարկվում է :
Ասուլիսի անոնսի տարածումից անմիջապես հետո, երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Իսկ այսօր,նախքան ասուլիսը՝ արտիստներին տնօրինությունը հրավիրել է՝ վերոնշյալ լուրի մասին տեղյակ պահելու համար:
Քանի որ, լրատվամիջոցներն արդեն գործընթացին ծանոթ են, լինելու են հետեւողական՝ մինչեւ խնդրի վերջնական լուծումը: