Հանրությունը պետք է պահանջատեր լինի և տեր կանգնի իր կամքի արժեքին. Թևան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հանրությունը պետք է պահանջատեր լինի և տեր կանգնի իր կամքի արժեքին. Թևան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-12-2018 18:40:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հանրությունը պետք է պատրաստ լինի տեր կանգնելու իր կամքի արժեքին: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: 
 
Ըստ նրա՝  Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ կարելի է կազմակերպել և անցկացնել ընտրություններ, որի արդյունքները կասկածներ չեն հարուցում, չեն առաջացնելու իրավական և լեգիտիմության խնդիրներ։ 
 
Թ. Պողոսյանի խոսքերով՝ այս ընտրություններում հանրությունն արտահայտել է իր կամքը, հետևաբար պետք է նաև պատրաստ լինի տեր կանգնել իր արտահայտած կամքի արժեքին, այսինքն՝ հասարակությունը պետք է լինի պահանջատեր: 
 
«Քաղաքական գործիչներն այլևս չպետք է ասեն, որ վերցրել են մեծամասնությունը, ուրեմն ինչ ուզեն՝ կարող են անել. Պետք է կյանքի կոչեն իրենց ծրագրերը, իսկ դրան պահանջատեր են լինելու այն նույն մարդիկ, որոնք տվել են իրենց վստահության քվեն։ Ցանկանում եմ, որ մենք խոսենք ոչ միայն քաղաքական հեղափոխության, տնտեսական բարեփոխումների մասին, այլև մեր գիտակցության մեջ մեր կյանքի հանդեպ վերաբերմունքից, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում դառնալ»,- ընդգծեց նա։
 
Թ. Պողոսյանի համոզմամբ՝ խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերը պետք է ջանք ու եռանդ չխնայեն հանրության առջև խոստացած ծրագրերը կյանքի կոչելու համար: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն