8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. նրանցից մեկը հիվանդանոցում է.168.am


8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. նրանցից մեկը հիվանդանոցում է.168.am

  • 12-12-2018 18:45:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում։ 168.am-ի տեղեկություններով՝ 8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նրանցից մեկը հրել, ապա հարվածել է դասարանցու փորին, որի արդյունքում վերջինիս փայծաղը պայթել է։ Տուժող երեխան՝ Գևորգ Հակոբյանը, այժմ «Մուրացան» հիվանդանոցում է։
 
 
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը՝ հաղորդելով, որ երեխայի վիճակը դրական է, նրան արդեն տեղափոխել են պալատ:
 
«Հիմա հարցը քննվում է ոստիկանությունում, թող ավարտվի, որպեսզի կարողանանք պատասխանել հարցերին, պարզ, հստակ տեղեկություն տանք»,- ասաց Ժասմենա Արիստակեսյանը:
 
Կապ հաստատեցինք նաև նրանց դասղեկ տիկին Վարդումյանի հետ. «Ինքը հիմա հիվանդանոցում է, բայց քանի որ հետաքննվում է գործը, ես ոչինչ չեմ կարող ձեզ ասել»,- պատասխանեց նա ու արագ անջատեց հեռախոսը:
 
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեխային արհեստական շնչառության ապարատ է միացված եղել, սակայն նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նա դեռևս չի կարողանում ինքնուրույն սնվել։
 
Անի Կարապետյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը