Նոր իշխանություններին չշնորհավորելն իրենց խնդիրն է. դրանից այստեղ ոչինչ չի փոխվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նոր իշխանություններին չշնորհավորելն իրենց խնդիրն է. դրանից այստեղ ոչինչ չի փոխվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-12-2018 22:39:44   | Հայաստան  |  Քաղաքական



 
Նոր իշխանություններին չշնորհավորելն իրենց խնդիրն է. դրանից այստեղ ոչինչ չի փոխվում: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթացկցի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, դաշնակից Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները չշնորհավորեցին Հայաստանի նոր իշխանություններին: 
 
Ըստ նրա՝ ապրիլից Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց արդյունքում դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն այդքան էլ ցանկալի չեն հետխորհրդային «բռնապետերի համար»: 
 
«Մյուս կողմից շնորհավորում են նրանք, չեն շնորհավորում, հազար անգամ են շնորհավորում, թե ոչ մի անգամ, ինչպես ասում են՝ քարը գլուխը: Ի վերջո Հայաստանում դրանից ոչ մի բանի դասավորությունը չի փոխվում այնպես, ինչպես երկնքում՝ աստղերի դասավորությունը: Հետևապես ես կարծում եմ՝ կշնորհավորեն, թե ոչ միանգամայն իրենց խնդիրն է, իրենք թող մտածեն դրա մասին»,- ընդգծեց Ռ. Մեհրաբյանը: 
 
Վերջինիս կարծիքով՝ նոր իշխանություններին չշնորհավորելուն առանձնապես կարևորություն պետք չէ տալ, քանի որ կյանքը շարունակվում է: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play