Նիկոլ Փաշինյանը եթե ուզենա, որոշ դատապարտյալներ 2019 թվականը կդիմավորեն հարազատների հետ


Նիկոլ Փաշինյանը եթե ուզենա, որոշ դատապարտյալներ 2019 թվականը կդիմավորեն հարազատների հետ

  • 17-12-2018 12:24:03   | Հայաստան  |  Իրավունք

Հետհեղափոխական Հայաստանում նոր ընթացակարգով ոչ մի դատապարտյալի ներում չի շնորհվել։

Վերջիններիս հարազատների հեռախոսազանգերին՝ Արդարադատության նախարարությունից պատասխանում են,  որ գործընթացը սկսված է։ Դեռեւս ամռանը ներման խնդրագիր է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։ Նա մեզ հետ հեռախոսազրույցում կես կատակ, կես լուրջ նշեց,  որ «համբերության իմունիտետն արդեն սպառվում է»։ 

Հիշեցնենք, որ արդեն 24 տարի է Ստեփան Գրիգորյանը անազատության մեջ է ։ Նրա խոսքերով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եթե ուզենա, ապա ինքն ու ներման խնդրագրերով դիմած այլ դատապարտյալներ 2019 թվականը կդիմավորեն հարազատների հետ։  «Նիկոլ Փաշինյանը գիտի ինչ է ազատության սպասողի հոգեվիճակը, նա եւս ապրել է դա։ Ես գրեթե համոզված եմ,  որ մինչեւ տարեվերջ՝ Փաշինյանը ներման որոշումները կուղարկի ՀՀ նախագահին»,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ըստ Գրիգորյանի քրգործի նա ոչ մեկին կյանքից չի զրկել, պարզապես սպանության ականատես է եղել։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք