«Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» նոր ներկայացումը


«Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» նոր ներկայացումը

  • 17-12-2018 12:50:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն, ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի անտեսել փոքրիկներին:
 
Ամանորի առթիվ թատրոնում կներկայացվի պրեմիերա՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» մանկամեծական նոր երաժշտական կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Նարեկ Դուրյանինն է:
 
«Ինչպես միշտ՝ փորձել ենք այնպիսի բեմադրություն անել, որ հետաքրքիր լինի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» ներկայացման մեջ զբաղված են թատրոնի սիրված դերասանները: Հիմնական շեշտը դրված է հայկական ժողովրդական երգերի և պարերի վրա»,- նշում է «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը:
 
Նշենք, որ ներկայացման ազդագրի հետ կապված գեղեցիկ պատմություն կա: Նարեկ Դուրյանը մտահղացել է, որ ազդագիրն իր պատկերացմամբ նկարի փոքրիկ: Արդյունքում ստացվել է մի ինքնատիպ ազդագիր, որի հեղինակը 11-ամյա Անգելա Բլեյանն է: 
 
Հավելենք, որ ներկայացումը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 25-28-ը և հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հունվարի 13-ին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play