17-12-2018 14:33:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
15 սիրողական երգչախմբեր՝ Երևանից, Էջմիածնից և Ապարանից երգով կմիանան այս տոնին Մանկավարժական Համալսարանի մեծ դահլիճում: Առցանց կմիանան երգչախմբեր նաև Ագարակից, Կապանից, Սիսիանից և Եղեգնաձորից:
2006 թվականից ամեն տարի Հայաստանը միանում է այս տոնին, սակայն այս ձևաչափով՝ առաջին անգամ...
Համերգը կազմակերպել է «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիան:
Շնորհակալություն ՀՀ Մշակույթի նախարարությանը՝ ֆինանսական աջակցության համար: Շնորհակալություն նաև Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանին՝ դահլիճը տրամադրելու և տեխնիկական աջակցության համար:
Երգչախմբերի համերգ-հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին Հայաստանի Մանկավարժական Համալսարանի III մասնաշենքի /բանասիրական ֆակուլտետ/, IV հարկի մեծ դահլիճում: Հասցե՝ Ալեք Մանուկյան 13:
Ուրախ կլինենք, եթե լուսաբանեք այս իրադարձությունը լրատվամիջոցներով:
Կից ներկայացնում եմ համառոտ տեղեկատվություն՝ Երգչախմբային արվեստի միջազգային օրվա մասին: