Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած.ԱԻՆ


Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած.ԱԻՆ

  • 17-12-2018 14:39:16   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած (տան դարպասները փակ են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Ռ. Ս.-ն (ծնված 1957 թ.) տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս ընկել է բակ:
 
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play