Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

  • 17-12-2018 15:43:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Datalex համակարգից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի, գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցը, որոշել է մերժել վերաքննիչ բողոքը:
 
Նշենք, որ 17.09.2018թ. Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, հայցվորը ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի հիման վրա խնդրել է.
 
«պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «… Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած …»։
 
Հայցադիմումն ուղեկցվում է հայցի ապահովման հետևյալ միջոցը կիրառելու մասին միջնորդությամբ.
 
 
«… պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները»։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն