Խորհրդարանական լսումներ՝ «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի շուրջ


Խորհրդարանական լսումներ՝ «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի շուրջ

  • 17-12-2018 16:48:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ պատգամավոր Գագիկ Բաղունցի հեղինակած՝ «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
 
Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Նախագահի աշխատակազմի Կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:
 
Գագիկ Բաղունցի խոսքով՝ լսումների նախօրյակին, հավաքագրելով Արդարադատության նախարարության, Ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջարկությունները՝ ներկայացրել են նախագծի լրամշակված տարբերակը:
 
Լսումների մասնակիցներից շատերը ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ օրինագծի ներկայացումը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի հետ կապակցված՝ նպատակահարմար չէ, քանի օր նշված օրենսգիրքը մշակման փուլում է: Հաշվի առնելով նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու գերակայությունը՝ առաջարկվել է այն ուղարկել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խորհուրդ:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play