Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի ԱԳ փոխնախարարի հետ


Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի ԱԳ փոխնախարարի հետ

  • 17-12-2018 17:44:52   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին։
 
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվեց երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն