Վթար Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին


Վթար Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին

  • 18-12-2018 10:19:39   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
 
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 11-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի հողաթմբին. տուժածներ չկան:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նոյյան տապան  -   Հասարակություն