Վանաձորում նախօրեին տեղի ունեցած պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել (լուսանկարներ).armtimes.com


Վանաձորում նախօրեին տեղի ունեցած պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել (լուսանկարներ).armtimes.com

  • 18-12-2018 10:23:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


armtimes.com Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Վանաձորի Շիրակացու փողոցի վրա գտնվող հանրակացարանում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 18:40-ի սահմաններում: 4 հարկանի շենքի 4-րդ հարկիչ բնակարանի ննջասենյակի եւ հյուրասենյակի ապակիները պայթյունի ալիքից փողոց էինբ շպրտվել: Տան տիկինը մարմնական թեթեւ վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել էր հոսպիտալացումից:

Շենքը գազաֆիկացված չէ, գազի արտահոսքը եղել է գազի 5 կիլոգրամանոց գազաբալոնի ռետինե խողովակից: Պայթյունի ժամանակ տան տերերը խնջույքի էին պատրաստվում, հյուրերը դեռ չէին եկել, սեղանները գցված էին, տրամադրությունը տոնական: Տան տիկինը մտել է լոգարան, ու պայթյուն է գրանցվել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, վնասվել են ապակիները միայն: Բնակիչները հրաշքով են փրկվել: Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու իրավապահները: Ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը