Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկերով զորավարժությանը.armtimes.com


Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկերով զորավարժությանը.armtimes.com

  • 18-12-2018 10:29:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել արկերով գործնական կրակային վարժանքների:
 
Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում տանկիստները Т-72Б տեսակի տանկով իրականացնում են խնդիրներ՝ կապված առաջացող և շարժվող թիրախները ոչնչացնելու հետ:
 
Մարտավարական գործողությունների անցկացման ընթացքում զինծառայողները գործնականում սովորում են շրջանցում, ներխուժում և հարձակում: Սպաները գործնականում որոշումներ են կայացնում ժամանակակից զինված հակամարտությունների փորձի հիման վրա:
 
Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների վերապատրաստմանը, և ներգրավված է մինչև 50 միավոր ռազմական տեխնիկա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play