Վանաձորը տոնական տեսքի բերելու համար բյուջեից հատկացվել է 4.5 մլն դրամ. armtimes.com


Վանաձորը տոնական տեսքի բերելու համար բյուջեից հատկացվել է 4.5 մլն դրամ. armtimes.com

  • 18-12-2018 15:46:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com  Վանաձոր համայնքի բյուջեից ամանորի միջոցառումների ու քաղաքի զարդարման համար համայնքի բյուջեից այս տարի հատկացվել է 4.5 մլն դրամ, նախորդ տարվա 5.5 մլն դրամի փոխարեն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապեոտարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը. «Այս տարի զարդարված փողոցների թիվը կավելացնենք, կունենանք բոլորովին նոր մոտեցմամբ զարդարված կենտրոնական Տիգրան Մեծ պողոտա, կունենանք նոր ու գեղեցիկ զարդարված տոնածառ, կլինեն անակնկալներ»,- ասաց բաժնի պետը՝ հավելելով, որ զարդարմանն աջակցել են նաեւ իրենց ընկներները. «Այդ գումարով հնարավոր չէր այդքան լույսեր ձեռք բերել...»:
 
Բաժնի պետի խոսքով՝ դեռ տարեսկզբին քաղաքապետարանի կողմից հայտարարվել է մրցույթ, որը շահել է «Սմարթ սուլուշենս» ընկերությունը: Քաղաքի գլխավոր եղեւնու զարդարման աշխատանքները դեռ ավարտված չեն: Տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է կազմակերպել դեկտեմբերի 23-ին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play