Հայտնաբերվել Է Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը


Հայտնաբերվել Է Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը

  • 18-12-2018 15:58:48   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 Մի խումբ ամերիկացի աստղագետներ նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Phys.org-ը:
 
Այսօրվա դրությամբ այն մեր համակարգի ամենահեռավոր օբյեկտն Է: Գիտնականները, որոնք հայտնաբերել են 2018 VG18 գաճաճ մոլորակը, նրան տվել են «Farout» (անգլերեն՝ «հեռու») անվանումը: Մոլորակը գտնվում Է Արեգակից մոտավորապես 120 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա, ինչը կազմում Է շուրջ 18 մլրդ կիլոմետր: Գիտնականների գնահատումների համաձայն, նրա տրամագիծը շուրջ 500 կիլոմետր Է: Ավելի վաղ «ռեկորդագիր» Էր համարվում V774104 անդրնեպտունային օբյեկտը, որը հայտնաբերման պահին Արեգակից գտնվում Էր մոտավորապես 103 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա: Համեմատության համար նշենք, որ Պլուտոնը գտնվում Է Արեգակից 34 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա: Աստղագետները 2018 VG18-ը հայտնաբերել են՝ փորձելով հանելուկային «իքս մոլորակը» գտնել Արեգակնային համակարգի ծայրամասերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play