Առաջիկա օրերին սպասվում է ձյուն.ԱԻՆ


Առաջիկա օրերին սպասվում է ձյուն.ԱԻՆ

  • 18-12-2018 16:07:46   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, դեկտեմբերի  19-ին, դեկտեմբերի 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.40C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.50C
Նոյյան տապան  -   Հասարակություն