Կլոր սեղան հիմնադրամը 4000-ից ավելի բնակչի օգնություն է բաժանել Շիրակում և Լոռիում


Կլոր սեղան հիմնադրամը 4000-ից ավելի բնակչի օգնություն է բաժանել Շիրակում և Լոռիում

  • 18-12-2018 18:57:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լոռիում և Շիրակում հումանիտար օգնություն տրամադրեց կարկտահարությունից տուժած 4000-ից ավելի բնակչի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հաջողությամբ ավարտեց հումանիտար օգնության բաշխումը կարկտահարությունից առավել տուժած Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում:
 
Ծրագրի իրականացման շրջանակում 4260 մարդ ստացավ մեկական պարկ ալյուր և արևածաղկի ձեթ, որը կապահովի յուրաքանչյուր ընտանիքի սնունդն առաջիկա 3 ամիսների համար: Ծրագրի իրականացմանն աջակցեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական բաժինը՝ հանձին Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, և նշված համայնքների հոգևոր հովիվները, ինչպես նաև՝ կամավորներ համայնքներից:
 
 
Դսեղ, Ոսկեհասկ համայնքներում օգնության բաշխմանը մասնակցեցին նաև մարզպետարանների ներկայացուցիչները և Տարածքային Կառավարման և Զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն