Ղափամայի տոն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում


Ղափամայի տոն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում

  • 24-12-2018 12:43:28   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

2018  թվականի դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում կիրակնօրյա  Սուրբ և Անմահ Պատարագից հետո, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ ու «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ տեղի ունեցավ  հայ ազգային ճաշատեսակ ղափամայի տոն:  
Իրար կողքի շարված սեղաններին տեղ էին գտել  արքայական դդմիկներով ղափաման, նաև շոգեխաշած ու խորոված դդումները, տարբեր ուտեստներ, տաք թեյը՝ մուրաբաներով, ջեմով ու հայկական  հալվայով: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, համայնքային կազմակերպությունների անդամներ, հավատացյալներ: 
Ողջունելով ներկաներին, Վրաստանի հայ կանանց Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը  նշեց, որ համով – հոտով այս ուտեստը՝ արքայական ղափաման դարեր շարունակ հայերը պատրաստել են ամանորյա և Սուրբծննդյան տոներին և եղել է ուրախ սեղանների զարդը: 
 
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արժևորելով եկեղեցական տոները ազգային խոհանոցի հետ կապելու թբիլիսահայ համայնքում հաստատված ավանդույթը, ընդգծեց աղոթքի, մայրենի լեզվի, երգ ու պարի, նաև կերակրատեսակների միջոցով հայկական շունչն ու ոգին պահպանելու, տարածելու անհրաժեշտությունը: 
48893338Առաջնորդարանի կողմից ընդունված որոշման համաձայն, 2018 թվականին  Եկեղեցուն և նրա կառույցներին ցուցաբերած օժանդակության համար թբիլիսաբնակ Ալեքսանդր և Աիդա ընտանիքը ճանաչվեց տարվա ընտանիք և Թեմակալ առաջնորդի կողմից փոխանցվեց Օրհնության գիր և հուշանվեր: 
Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդը օրհնեցին դդմի տարբեր տարատեսակներով սեղանները:
«Հայարտուն» կենտրոնի  մենակատարների երգերի և ուրախ երաժշտության  ուղեկցությամբ, տեղի ունեցավ  հյուրասիրություն: Ղափամայի փառատոն – մրցույթ անց կացվեց նաև Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սբ.Գրիգոր Նարեկացի» կենտրոնում, հաղթողներ դարձան Մարինա Սարգսյանը և Վերա Բժալալան: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն