Սփյուռքի նախարարն ընդունել է ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի ներկայացուցիչներին<br />


Սփյուռքի նախարարն ընդունել է ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի ներկայացուցիչներին

  • 10-08-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օգոստոսի 10-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի փոխտնօրենուհի Էլլի Անդրեասյանին, կրթական հանձնախմբի ատենապետուհի, դասախոս Սիլվա Կարայանին, «Նոր Օր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մինաս Գոճայանին եւ վարժարանի նախակրթարանի ուսուցչուհի Սեւան Պողոսյան-Տեր Պետրոսյանին: Նախարարը հյուրերին ներկայացրել է Սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` անդրադառնալով Սփյուռքի ներուժի համախմբան նպատակով նախարարության կազմակերպած համահայկական մասնագիտական համաժողովներին: Հ.Հակոբյանը հյուրերին ծանոթացրել է նաեւ նախարարության «Մեր մեծերը» ծրագրին, որի շրջանակներում արդեն իրականացվել են 700-ից ավելի միջոցառումներ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Սփյուռքի հայ համայնքներում արեւմտահայերենի ուսուցման խնդիրներին` նշելով Սփյուռքի բոլոր հայ համայնքների համար մեկ միասնական դասագիրք ստեղծելու անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն