Դատախազությունն առարկելու է Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության դեմ. Մուրադյան. armtimes.com


Դատախազությունն առարկելու է Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության դեմ. Մուրադյան. armtimes.com

  • 14-01-2019 16:43:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դատախազությունն առարկելու է Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ:
 
Այս մասին armtimes.com-ի  հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
 
Պատճառների մասին Մուրադյանը չասաց՝ նշելով, որ երբ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնի, դրանից հետո կհայտնեն:
 
Տարեվերջին պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը մինչ այս պահը չի քննվել: Այս միջնորդությունը կքննվի Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդության հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը