«Մինչև ջրհեղեղը Նոյը օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար»,- պնդում է թուրք գիտնականը.aravot.am


«Մինչև ջրհեղեղը Նոյը օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար»,- պնդում է թուրք գիտնականը.aravot.am

  • 14-01-2019 17:22:21   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրք ակադեմիկոսը հունվարի 6-ին պնդել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար, գրում է Hurriyet-ը:
 
Թուրքական TRT1 հեռուստաընկերությունում եթերի ժամանակ Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների դասախոս Յավուզ Օրնեկն ասել է, որ Նոյը բջջային հեռախոսից է օգտվել, քանի որ նրանք միմյանցից հեռու էին գտնվում: «Մեծ 300-400 մետրանոց ալիքներ էին, և նրա որդին իրենից շատ կիլոմետրեր հեռու էր: Ղուրանը ասում է, որ Նոյը խոսել է իր որդու հետ: Բայց ինչպե՞ս է նա կարողացել հաղորդակցվել: Արդյոք դա հրա՞շք էր: Բայց մենք կարծում ենք, որ նա կապվել է իր որդու հետ բջջային հեռախոսի միջոցով»,- ասել է Օրնեկը: Նա նաև պնդել է, որ Նոյը պողպատյա թիթեղներից է նավը պատրաստել, որը միջուկային էներգիա է օգտագործել: «Ես գիտնական եմ և խոսում եմ գիտության համար»,- ավելացրել է նա: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play