Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար


Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար

  • 14-01-2019 18:59:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 131 դեպք։
Մասնավորապես՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 23, անձնական ունեցվածքի գողության 21, մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 18, ապօրինի վարձատրություն տալու փորձի 7, ծեծի 6, գույքի դիտավորությամբ վնասման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգավման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, թմրանյութի կամավոր հանձնման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով գույքային վնաս պատճառելու փորձի ու բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և ապօրինի ծառահատման 1 դեպք։ 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն