Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում. Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին. «Արմենպրես»


Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում. Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին. «Արմենպրես»

  • 15-01-2019 10:51:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից  ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում:
 
 
«Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: Մեր թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանն է, եթե կլինեն ավելի լավ առաջարկներ, պատրաստ ենք լսել, քննարկել»,- ասաց Ծառուկյանը:
 
 
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև իրենց կարծիքով երկրի համար առաջնահերթ խնդիրներին՝ պետության հզորացմանը, ներդրումների ավելացմանը, մի շարք երկրների հետ հարաբերությունների բարելավմանը և Արցախի հիմնախնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծմանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը