Բարելավվում են հատուկ կարիքավոր աշխատակիցների պայմանները ԱԻՆ-ում


Բարելավվում են հատուկ կարիքավոր աշխատակիցների պայմանները ԱԻՆ-ում

  • 15-01-2019 15:08:36   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեց 9 միավոր շարժասայլակ: 
Շարժասայլակներից 6-ը գերատեսչության աշխատակիցներին նվիրաբերել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին ԱԻ նախարարություն կատարած այցի ընթացքում: 
 
Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Մեր աշխատակիցների պայմանների բարելավումը իմ անմիջական ուշադրության կենտրոնում է: ԱԻ նախարարությունը ձեռք է բերել շարժասայլակներ, և այս գործընթացը շարունակական է լինելու: Շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ ձեր աշխատանքում»: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play