Ինչու է մերժվել Վահե Էնֆիաջյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը. ՀՔԱՎ


Ինչու է մերժվել Վահե Էնֆիաջյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը. ՀՔԱՎ

  • 15-01-2019 16:10:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ոստիկանությունը 2018թ. հունվարի 14-ին արձագանքել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի այն հայտարարությանը, որ Վահե Էնֆիաջյանի և նրա համակիրների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ նրանցից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզաբանում է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ի ասուլիսը խոչընդոտած Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցած անձանցից բացատրություն չվերցնելու մասին տեղեկատվությունը բացառապես վերցված է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2018թ. հոկտեմբերի 2-ի որոշումից և մեր հրապարակումներում ու հայտարարություններում մենք անդրադարձել ենք դրան: Այո, որոշման մեջ նշված է, որ քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով, բայց և նշված է, որ հնարավոր չի եղել բացատրություններ վերցնել Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցողներից:

Անհասկանալի է ՀՀ Ոստիկանության՝ այդ երկու հանգամանքներն իրար հակադրելու փորձը:

 

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և այլ մանրամասներ՝ ԱՅՍՏԵՂ

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն