Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը, կընտրվի Բյուրոյի նոր կազմը


Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը, կընտրվի Բյուրոյի նոր կազմը

  • 15-01-2019 16:13:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
 
Ընդհանուր ժողովը կքննարկի Հ.Յ. Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:
 
 
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն