Պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների հայերեն և անգլերեն սեղմագրերը


Պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների հայերեն և անգլերեն սեղմագրերը

  • 15-01-2019 16:17:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017-2018 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված Պաշտպանի հատուկ դիրքորոշումների հայերեն և անգլերեն սեղմագրերը:
Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ 
Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ:
Դիրքորոշումներ ներկայացնելու շրջանակում ուսումնասիրվել են դատավարական ժամկետների միատեսակ կիրառության հարցը, վարչական դատավարության ընթացքում գանձվող պետական տուրքի, պետական տուրքից ազատելու վերաբերյալ կարգավորումները, զինծառայողների ծառայությունից կամ աշխատանքից ազատվելիս չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում ստանալու խնդիրը  և մի շարք այլ հարցեր:
 
  Կից ֆայլերով ներկայացնում ենք 2017-2018 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիրը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play