Զարուհի Մեջլումյանը` Աղաջանովների մասին. «Չեմ կարծում, թե որեւէ կերպ պատվի, արժանապատվության վիրավորում եմ արել». Aravot.am


Զարուհի Մեջլումյանը` Աղաջանովների մասին. «Չեմ կարծում, թե որեւէ կերպ պատվի, արժանապատվության վիրավորում եմ արել». Aravot.am

  • 15-01-2019 16:56:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Aravot.am-ը ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ լրագրող, ՀՀ պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեջլումյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում Աղաջանովների ընտանիքի` իրեն պատասխանատվության կանչելու վերաբերյալ ցանկությանը:
 
Մասնավորապես, օրերս դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան հայտարարել էր, որ դիմելու են դատարան` պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն: «Ես իմ հարցազրույցներում միշտ պատկառանք եմ հայտնել Աղաջանովների ընտանիքի վերաբերյալ, չեմ կարծում, թե որեւէ կերպ պատվի, արժանապատվության վիրավորում եմ արել, այլ բան է, որ ամեն իմ խոսքը հնարավոր է թիրախավորվի: Իսկ այն, որ ասել եմ` ուղղորդում է գնում, բնականաբար իրենց նկատի չունեմ, ասել եմ, որ ցածր մեթոդներ են կիրառվում, բնականաբար իրենց նկատի չունեմ: Իմ անձի շուրջ եղած ատելության քարոզի հեղինակները իրենք չեն, այլ կոնկրետ մարդիկ են, դրա համար էլ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին»,- ասաց Զարուհի Մեջլումյանը: «Աղաջանովների ընտանիքին հարգանքով եմ վերաբերվում, եւ իրենց մասնագիտությանը եւ իրենց վշտին, սա համարում եմ մեր երկու ընտանիքների ողբերգությունը: Ուղղակի այս ողբերգությունը փորձում են օգտագործել այլ նպատակներով եւ ցածր նպատակներով: Թե ինչ շրջանակներ են դա անում, մենք բոլորս տեսնում եք, դա ակնհայտ է: Այդ բոլոր ապացույցները ներկայացված են գլխավոր դատախազություն եւ ոստիկանություն: Կոնկրետ անձի կողմից է դա կատարվել, ու թող պարզեն` ինչպես է դա կատարվել եւ ինչ նպատակներով…Իսկ պատվարժան Աղաջանովների ընտանիքի արժանապատվությանը որեւէ մեկն իրավունք չունի որեւէ բան ասելու»,-հավելեց մեր զրուցակիցը: 
 
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Զարուհի Մեջլումյանի ֆեյսբուքյան էջից 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play