«Ամեն ինչ արվում է Մհեր Ենոքյանի գործը չվերաբացելու համար». Հրանուշ Խառատյան (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)


«Ամեն ինչ արվում է Մհեր Ենոքյանի գործը չվերաբացելու համար». Հրանուշ Խառատյան (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

  • 16-01-2019 15:37:17   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունվարի 16-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի  ունեցավ  քննարկում։ 
 
Թեման՝  «Մհեր Ենոքյանի ներման հարցի հանրային ընկալումների վերաբերյալ՝ մտավորականների դիտարկումները»։
 
 
Բանախոսներն են՝ 
 
Հրանուշ Խառատյան - ազգագրագետ
Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան - Ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ
Վիգեն Ավետիս - քանդակագործ 
 
Հերքւմ
 
Այսօրվա ասուլիսի ընթացքում  ներկայացվել է  մտավորականների կողմից  ՀՀ նախագահին ուղղված  միջնորդությունը,  որը գրված  է եղել և ՀՀ նախագահին է ուղղարկվել դեռոս 2018 հունիս 27-ին։   Ասուլիսավարը սխալմամբ այն ներկայացրել է որպես նոր գրված միջնորդություն։ 
 
 
Ասուլիսի ընթացքում նեկայացվեց՝ 
 
Հատված  2018 թվականի հունիսի 27-ին 60 մտավորականների կողմից ՀՀ նախագահին ուղղված  
ՆԵՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ-ից 
 
«Մեծարգո պարոն Նախագահ
Մենք` ներքոստորագրյալներս՝ արվեստագետներ, մտավորականներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ դիմում ենք Ձեզ մարդասիրական խնդրանքով՝ կիրառել ՀՀ Սահմանադրությամբ Ձեզ վերապահված ներման ինստիտուտը: Խոսքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի մասին է, ով պատիժ է կրում 22 տարի, բանտում ստացել է իրավաբանի բարձրագույն կրթություն և պայքարում է իր քրեական գործերի վերաբացման համար»… 
...«Մենք վշտակցում ենք տուժողի հարազատներին՝ կիսելով նրանց ցավը: Երբ տեղի է ունենում անդառնալի կորուստ, հասարակությունը պարտվում է: Երբ տեղի է ունենում անարդարություն, հասարակությունը կրկնակի է պարտվում: Մենք դատավորներ չենք, չենք կարող և չենք ցանկանում մտնել մարդուն մեղադրելու կամ արդարացնելու դաշտ, բայց մենք հասարակության ներկայացուցիչներ ենք, ում անունից կայացվում են դատավճիռները: Մենք ուզում ենք ապրել Հայաստանում, որտեղ արդար դատաքննության իրավունքը, առհասարակ՝ մարդու հիմնական իրավունքները կհարգվեն ու կպաշտպանվեն, իսկ մարդասիրության սկզբունքը կլինի կիրառելի»…
 
 
 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ