Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին. «Արմենպրես»


Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին. «Արմենպրես»

  • 15-01-2019 18:46:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում գրել է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում մեր բարեկամ հայ ժողովրդին և մաղթում բարեկեցություն»:

 

Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play