Պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը. Ռուբեն Ռուբինյան.«Արմենպրես»


Պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը. Ռուբեն Ռուբինյան.«Արմենպրես»

  • 16-01-2019 10:40:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 16-ին տեղի ունեցած ԱԺ նիստում այս մասին ասաց  Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:
 
 
«Մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով, ժողովրդի որոշումներով: Ես վերահաստատում եմ, որ պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը»,- ասաց Ռուբինյանը:
 
 
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին:
 
«Վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի ներկայացուցչի հետ կարող է բանակցել Հայաստանի անունից, և նա պահել է այս տրամաբանությունը: Այն տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում: Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրը բանակցային ձևաչափի շարունակականությունն ապահովելն էր: Երբ հեղափոխության ժամանակ մենք նշում էինք, որ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ փոփոխություններ չեն լինելու, նաև նկատի ունեինք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափը»,- ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:
 
Ռուբինյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում կարևոր, բովանդակային փուլ չի սկսվել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play