4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց


4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

  • 16-01-2019 16:47:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
4u.am ստարտափը ֆիլտրերի, ցանկերի, արհեստական բանականության կիրառման  շնորհիվ, հնարավորություն կտա յուրաքանչյուր կնոջ կամ աղջկա համար ընտրել համապատասխան նվեր և ապահովել դրա առաքումն ու ինքնատիպ մատուցումը։
 
Հայկական առցանց տիրույթում գործող 4u.am հարթակը միակն է, որն առաքում է ոչ թե պարզապես նվերներ, այլ երջանկություն: Կայքում կարող եք գտնել բացառապես հայկական արտադրության ապրանքներ և ծառայություններ կանանց համար: Հարթակի հիմքում դրված է հայ կնոջը երջանկացնելու գաղափարը։ Դա է 4u.am թիմի առաքելությունը, քանի որ հայ կնոջ երջանկությունն է ամուր ընտանիք և կայուն հասարակություն ունենալու գաղտնիքը։
 
Ընդ որում, քանի որ .am մեր երկրի կոդն է, 4u.am-ը բացվում է «Քեզ համար, Հայաստա՛ն», քանզի բոլոր նվերները հայկական արտադրության ապրանքներ կամ ծառայություններ են։ Յուրաքանչյուր ծառայություն ընտրելով` պատվիրատուն նպաստում է տեղական ընկերության կայացմանն ու վաճառքների ավելացմանը, հետևաբար`իր երկրի տնտեսության զարգացմանը։ Օրինակ` գնելով սահմանամերձ գյուղում ձեռքի աշխատանքի խմբակի երեխաների կողմից պատրաստված բացիկներ` պատվիրատուն ոչ միայն իր մայրիկին, կնոջը կամ տատիկին ձեռագործ բացիկ է նվիրում, այլև գումարն ուղղում է սահմանամերձ գյուղ, որով նպաստում է երեխաներին ստեղծագործական մտքի զարգացմանը և հնարավորությոն է տալիս նրանց ապրելով իրենց երկրում գումար վաստակեն:
 
4u.am թիմն անընդհատ ուսումնասիրում է առկա առաջարկն ու պահանջարկը, տարբեր երկրներում կիրառվող փորձը, նոր գաղափարներ գեներացնում և արդյունքում ավելացնում ծառայություններ, որոնք կթեթևացնեն պատվիրատուների հոգսերը, կխնայեն նրանց ժամանակն ու գումարը և հաճելի անակնկալ կլինեն նվեր ստացողի համար։
 
Հավելենք, որ  4u.am հարթակը հիմնադրվել է 2017 թվականին, իսկ 2018-ին՝ յուրաքանչյուր ամիս, ավելացրել է առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը, իսկ պատվերների և առաքվող երջանկության քանակն աճել է գրեթե 30%-ով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն