Կանխատեսումներ և թվեր


Կանխատեսումներ և թվեր

  • 16-01-2019 17:20:12   | Հայաստան  |  Սպորտ

Ամռանը Բելառուսի մայրաքաղաքում անցկացվելիք եվրոպական  մարզական երկրորդ խաղերի կազմկոմիտեում ենթադրում են, որ Մինսկ կայցելի 70 հազար զբոսաշրջիկ: Մրցումների ընթացքին կհետևի 50 հազար արտասահմանցի, 18 հազար պաշտոնական անձ: Եթե կանխատատեսումներն արդարանան, ապա մրցավայրերի տրբունաներում ազատ նստելատեղ չի լինի:
 
Օլիմպիական ավանում ապրողները անվճար կստանան անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները, իսկ մարզակառույցներում և մարզավանում  առանձին կգործեն համաբուժարաններ:
 
Խաղերի ընթացքին կհետևեն նաև համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ դիտորդները: Դոպինգ սպաները յուրաքանչյուր չորրորդ մասնակցից կվերցնեն համապատասխան նմուշ:
 
Եվրոպական 50 երկրի 4 հազար մարզիկ – մարզուհի կպայքարի մեդալների 199 հավաքածուի համար, իսկ խաղերի ծրագրում ընդգրկված 15 մարզաձևից իննում կվիճարկվի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:
 
Հայաստանից Մինսկի խաղերին մասնակցելու իրավունքը առաջինը ստացել է կանոե մրցաձևի երկու ներկայացուցիչ: Մարզիկների անունները ավելի ուշ կորոշի թիավարության  հանրապետական ֆեդերացիայի կանոե մրցաձևի մարզչական խորհուրդը: Բելառուսական ստուգատեսի վարկանիշային մրցաշարերը կշարունակվեն մինչև  2019թ. ապրիլի 14-ը:
 
Խաղերը տեղի կունենան 2019թ. հունիսի 21 – 30 –ը:
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play