Հայաստանում մահացած վեց ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել
16-01-2019 17:28:41 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 6 ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Երեխայի մահվան վերաբերյալ պարզաբանում է տարածել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը:
Պարզաբանման մեջ նշվում է, որ երեխան, որը բնակվում էր Աշտարակ քաղաքում, այս տարվա հունվարի 12-ին ժամը 21:50-ին հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
«Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացմամբ, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության: Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ):
Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել ենկենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Երեխան ստացելէ հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղելանարդյունավետ և հունվարի 16-ին ժամը 00:30 երեխան մահացել է»,- ներկայացվում է գրառման մեջ: