Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 18-ին.«Արմենպրես»


Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 18-ին.«Արմենպրես»

  • 16-01-2019 17:45:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
 
«Երկու կողմերի (պաշտպաններ և ՀՔԾ-հեղ.) միջնորդությունների քննարկումը ավարտվեց: Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին»,- ասաց Մուրադյանը:
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
 
Դատարանը միևնույն ժամանակ քննել է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը