ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

  • 16-01-2019 18:07:40   | Աֆղանստան  |  Քաղաքական

Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով:
 
Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական