Դատարանը հետաձգել է Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը


Դատարանը հետաձգել է Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը

  • 16-01-2019 18:15:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարանը գրություն էր ստացել, որ մեղադրող Առաքելյանը անձնական խնդիրների պատճառով բացակայում է, ուստի դատարանը որոշում է կայացրել նիստը հետաձգել և նշանակել փետրվարի 13-ին ժամը 13:00-ին:
 
Սերժ Սարգսյանի եղբորորդու Հայկ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խոսել է իր եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ, ով գտնվում էր հետախուզման մեջ և հայտնաբերվել էր Չեխիա մայրաքաղաք Պրահայում. Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ խոսել է և նա պահվում է լավ պայմաններում: Նա նշեց, որ Նարեկի կողմից որևէ դժգոհություն չի եղել պահման պայմանների հետ կապված:
 
Դեկտեմբերի 7-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը Սարգսյանն ազատ արձակվել է կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play