Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան


Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան

  • 17-01-2019 16:25:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին:  
   
«Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝  կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պատճառով կգնան այսպիսի «ճանապարհային քարտեզով»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play