Մինչև 2023 թվականը նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների ծավալն ավելացնել 20 տոկոսով. Տիգրան Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մինչև 2023 թվականը նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների ծավալն ավելացնել 20 տոկոսով. Տիգրան Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 17-01-2019 16:35:45   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մինչև 2023 թվականը նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների ծավալն ավելացնել 20 տոկոսով: 
 
Այս մասին հունվարի 17-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: 
 
Ըստ նրա՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի ՀՆԱ-ի նկատմամբ և կառավարության, և մասնավոր հատվածի ներդրումները հնգամյա ծրագրում հասնեն 23-24 տոկոսի: 
 
«Այդտեղ գերակշիռ մասը  պետք է կազմեն մասնավոր ներդրումները հատկապես: Հիմա բոլոր ներդրումների հանրագումարը կազմում է մոտավորավորապես ՀՆԱ-ի արդյունքի 19 տոկոսը: Այսինքն՝ մենք խոսում ենք ավելի քան 20 տոկոսով ամենամայա ներդրումային ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացնելու մասին»,- ընդգծեց նա: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն