Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից


Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից

  • 17-01-2019 16:41:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2019 թ. հունվարից բարձրացել են կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա: Մասնավորապես, կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև  ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվել են 25500 դրամ։
 
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Ըստ այդմ՝ սահմանվում է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թ. դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թ. ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: Արդյունքում՝ վերոնշյալ անձիք նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն