Հանրապետությունում կներդվի ջրախնայող տեխնոլոգիաների հայեցակարգ


Հանրապետությունում կներդվի ջրախնայող տեխնոլոգիաների հայեցակարգ

  • 17-01-2019 16:50:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Կառավարությունը հաստատել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝  ներկայացվում են ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման  անհրաժեշտությունը և ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջարկվող լուծումներն ու առավելությունները, ինչպես նաև նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները: Հայեցակարգի ներդրումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:
 
 
 
Այլ որոշումներ
 
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև մինչև 2018 թ. հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով կառավարության 2017 թ. մարտի 30-ի համապատասխան որոշմամբ սահմանված կարգավորումները հանելը: Որոշմամբ առաջարկվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու նպատակով սահմանված՝ ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի հետ կապված չափանիշը առնվազն 95 տոկոսի փոխարեն սահմանել առնվազն 90 տոկոս: 
 
Քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 14-ի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի Զինվորական ավանի ժամանակավոր կացարանների բնակիչների նվիրատվությամբ տրամադրվել էր իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Նույն որոշմամբ նախատեսվել էր դրույթ, ըստ որի նշված բնակիչների հետ պետք է կնքվեր նվիրատվության պայմանագիր՝ ութամսյա ժամկետում: Պայմանագրեր կնքվել են  21 բնակելի տարածքների բնակիչներից 18-ի հետ, իսկ 3 բնակելի տարածքների բնակիչների հետ  տարբեր պատճառներով չեն կնքել: Կառավարության այսօրվա որոշումը հնարավորություն կտա նվիրատվության պայմանագրեր կնքել նաև մնացած բնակիչների հետ: 
 
Գործադիրի որոշումներով Վահե Ղալումյանը ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի, իսկ Կարեն Սարուխանյանին՝ ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play