ՀՀ փոխվարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին


ՀՀ փոխվարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

  • 17-01-2019 18:34:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:
 
Հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշեց, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել տարբեր գործընկերների և չորս միջազգային բանկերի հետ: «Ռենկոյի» գլխավոր տնօրենը նաև երախտագիտություն հայտնեց ներդրումային գործընթացի ընթացքում կառավարության ցուցաբերած աջակցության համար:
 
Գոհունակություն հայտնելով փոխշահավետ համագործակցության առթիվ՝ ՀՀ փոխվարչապետը նշեց, որ այսօր  գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» և «Ռենկո» ընկերությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին  և լիազորել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ստորագրել այն: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և մոտ ապագայում սկսել էլեկտրակայանի շինարարական աշխատանքները:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկո» ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play