Դադարեցվել է «Վստրեիչ Ապերի» դեմ քրեական հետապնդումը


Դադարեցվել է «Վստրեիչ Ապերի» դեմ քրեական հետապնդումը

  • 17-01-2019 18:39:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կարճել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի և նրա ընկեր Գարեգին Իսկանդարյանի դեմ քրեական գործը և դադարեցրեց քրեական հետապնդումը։
 
Համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն