Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները.«Արմենպրես»


Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները.«Արմենպրես»

  • 17-01-2019 18:56:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին ընդունել է պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով wam.ae գործակալությունը, Շարժայի կառավարչի գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին բոլոր ոլորտներում:
 
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, ընդգծել են մշակույթի ոլորտում համագործակցության, երկու երկրների առաջատար ուսումնական հաստատությունների միջև գիտական գործընկերային կապեր հաստատելու կարևորությունը:
 
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել գիտական և մշակութային ոլորտները զարգացնելու ուղղությամբ Շարժայի կառավարչի հսկայական ջանքերը ինչպես ԱՄԷ ներսում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս:
 
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Շարժան միջազգային մշակութային քարտեզում գլոբալ տեղ է զբաղեցնում շնորհիվ մշակութային միջավայրը զարգացնելու Շարժայի կառավարչի ձգտման:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը