Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր.Փաստինֆո
18-01-2019 12:33:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:30-ին: Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի պաշտպանական խմբի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանի ֆեյսբուքյան էջից::
Հիշեցնենք, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: